ԲԱՅՐԱՄՈՎԸ ՇԵԿԵՐԻՆՍԿԱՅԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային Բաքու կատարած այցի ընթացքում։Հանդիպմանը, այլ թեմաների շարքում, քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու դիվանագիտական ջանքերը, վստահության ամրապնդման միջոցառումները և անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական նախագծերի հեռանկարներին։

