ՎԱՐՉԱՊԵՏ ԲԱԲԻՇԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՉԵԽԻԱՅԻՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Էներգետիկ համագործակցությունը կլինի հիմնական թեման Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի Ադրբեջանում կայանալիք բանակցությունների ժամանակ։Այս մասին հաղորդում են չեխական լրատվամիջոցները։
«Վարչապետ Անդրեյ Բաբիշը և 50 չեխական ընկերությունների ներկայացուցիչներ այցելում են Ադրբեջան։ Նա [Բաբիշը - խմբ.] ցանկանում է համաձայնության գալ (ադրբեջանական կողմի հետ - խմբ.) բնական գազի մատակարարման վերաբերյալ», - հաղորդում են լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան ապրիլի 26-ին։

