ԿԱՅԱ ԿԱԼԼԱՍ. ԵՄ-Ն ՄՏԱԴԻՐ Է ԽՈՐԱՑՆԵԼ ԿԱՊԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ
Եվրոպական Միության ներկայացուցիչները քննարկել են Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու հետագա քայլերը՝ չբացառելով երկրին ականազերծման ոլորտում աջակցությունը ընդլայնելու հնարավորությունը։Այս մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Այո, մենք քննարկել ենք, թե ինչ կարող ենք անել Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում։ Մենք պետք է ավելի ակտիվ աշխատենք մի շարք ոլորտներում և ամրապնդենք կապերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, ինչպիսիք են էներգետիկան և առևտուրը։ Ադրբեջանը եղել և մնում է շատ հուսալի էներգետիկ գործընկեր Եվրամիության երկրների համար», - ասել է նա։
Մեկնաբանելով Բաքվի կոչը՝ Ղարաբաղում ականազերծման համար միջազգային օգնությունը մեծացնելու վերաբերյալ, Կալասը նշել է, որ ԵՄ-ն արդեն մասնակցում է նմանատիպ առաքելությունների և չի բացառում երկրին այս ոլորտում աջակցելու լրացուցիչ ջանքեր գործադրելու հնարավորությունը։ «Այս խնդրանքի հիման վրա մենք կուսումնասիրենք, թե ինչ կարող ենք անել, բայց այսօրվա հանդիպման ժամանակ այս հարցը հատուկ չի քննարկվել», - նշել է նա։
Ասուլիսի սկզբում Կալլասը ընդգծեց, որ ԵՄ-ն Հարավային Կովկասը դիտարկում է որպես ռազմավարական նշանակության տարածաշրջան։ Նրա խոսքով՝ Եվրոպան հետաքրքրված է կայուն և անվտանգ Հարավային Կովկասով, և հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում առաջընթացը իրական հնարավորություն է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար։

