ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳԱԶԻ ՀՈՒՍԱԼԻ ՄԱՏԱԿԱՐԱՐ Է
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ գազի մատակարարումն ավելացնելու հնարավորության համար։ Դրանով, այս որոշումն օգնում է Եվրամիությանը նվազեցնել Ռուսաստանից կախվածությունը գազի մատակարարման հարցում։
Այս մասին Եվրահանձնաժողովի ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում։
«Լավ հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ էներգետիկ հարցերի և Ադրբեջանի ու Եվրամիության միջև հարաբերությունների վիճակի շուրջ: Եկեք ամրապնդենք մեր տնտեսական հարաբերությունները և մերձեցնենք մեր քաղաքացիներին։ Կապը որոշիչ նշանակություն կունենա»:
Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով, ԵՄ-ն դիմում է էներգիայի հուսալի մատակարարներին: Ադրբեջանը դրանցից մեկն է։ Այսօրվա պայմանագրով մենք պարտավորվում ենք ընդլայնել Հարավային գազային միջանցքը և կրկնապատկել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումները։
ԵՀ նախագահի խոսքով՝ Ադրբեջանը հսկայական ներուժ ունի էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում։ Այսօր մենք այս ոլորտում նոր գործընկերության հիմք ենք դնում: Եվ մենք պարտավորվում ենք նվազեցնել արտանետումները գազամատակարարման ողջ շղթայում: