ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԲԱՔՈՒ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը երկուշաբթի կայցելեն Բաքու՝ Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկելու Եվրոպա տեղական գազի մատակարարումների հարցը։ Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքում գործարք կկատարվի, որի նպատակն է նվազեցնել ԵՄ-ի կախվածությունը ռուսական էներգակիրներից և նվազեցնել գազի սպասվող պակասը հաջորդ ձմռանը, հայտնում է Euronews-ը։
Այժմ Կասպից ծովի շելֆում արդյունահանվող վառելիքը Եվրոպա է մատակարարվում Հարավային գազային միջանցքով։ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը նշում է, որ կողմերը կքննարկեն էներգետիկայի ոլորտում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության հարցերը, եվրոպական երկրներ բնական գազի մատակարարումների դիվերսիֆիկացման գործում նրա դերը բարձրացնելու նպատակով: