ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են հաշված ժամերի ընթացքում ապահովել՝ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը երկրի Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչությանը՝ Ադրբեջանի ներքին ենթակառուցվածքների միջոցով, ասել է էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը։
«Տեխնիկապես մենք պատրաստ ենք դրան։ Եթե համապատասխան որոշում կայացվի, հաշված ժամերի ընթացքում կարող ենք գազամատակարարում ապահովել։ Ավելին, Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչությունն այդ գազի համար ավելի քիչ կվճարի, քան հիմա»,- հինգշաբթի Բաքվի էներգետիկ ֆորումում ասել է Սոլթանովը:
Նրա խոսքով, նույնը վերաբերում է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչության էներգամատակարարմանը, «քանի որ նրանք համարվում են Ադրբեջանի քաղաքացիներ»։
Ներկայումս Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչությանը գազի մատակարարումը իրականացվում է Հայաստանից։