Հերբեր-Յան Հերբրանդ. «Մենք չպետք է գերագնահատենք ռազմական գործողություններ սկսելու երկրների պատրաստակամությունը»
Հարցազրույց՝ Եվրախորհրդարանի հոլանդացի անդամ Հերբեր-Յան Հերբրանդի հետ:
- Ո՞րքանով է էներգետիկ անվտանգության հարցն արդիական Եվրոպայի համար:
- Հուսալի և անվտանգ էներգետիկ մատակարարման ապահովումը շատ կարևոր հարց է Եվրոպայի համար՝ ճիշտ հաշվեկշիռ գտնելով էներգիայի տարբեր աղբյուրների միջև։ Տվյալ պահին էներգետիկ անվտանգության հարցը կարող է խնդիր առաջացնել այն երկրների համար, որոնք բարդություններ ունեն իրենց էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման հարցում:
- Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի դերը էներգետիկ անվտանգության հարցերում:
- ԵՄ-ն նպաստում է գազի մատակարարումների դիվերսիֆիկացման հարցերին, գազ արդյունահանող երկրների, ինչպիսին է Ադրբեջանը, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի տարանցիկ երկրների հետ երկարաժամկետ հարաբերությունների հաստատմանը: ԵՄ-ն նման կերպ է գործում «Հարավային Միջանցքի» իրականացման միջոցով էներգետիկ մատակարարումների անվտանգության ապահովման հարցում:
- Գոյություն ունեն Հարավային Կովկասի տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքներին սպառնացող բազմաթիվ սպառնալիքներ: Հայաստանի ռազմական ղեկավարությունը բազմիցս անգամ սպառնացել է նոր պատերազմի դեպքում պայթեցնել տարածաշրջանային խողովակաշարերը: Բացի դրանից՝ նման սպառնալիքներ հնչեցնում է նաև Իրանը՝ Արևմուտքի կողմից ռազմական ներխուժման ենթարկվելու դեպքում: Որքանո՞վ են լուրջ այդ սպառնալիքները և ՆԱՏՕ-ի, կամ Ադրբեջանի ցանկացած այլ դաշնակցի կողմից էներգակիրների ավելի անվտանգ առաքման հարցում աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն կա արդյոք:
-Տարածաշրջանի բոլոր խաղացողները գիտակցում են էներգետիկայի քաղաքական նշանակությունը: Դա գիտակցում է և Ադրբեջանը։ Նման կերպով՝ սպառնալիքները միշտ պետք է լուրջ ընդունել, բայց մյուս կողմից՝ մենք չպետք է գերագնահատենք ռազմական գործողություններ սկսելու երկրների պատրաստակամությունը:
- Ադրբեջանը միջազգային հանրությանը մեղադրում է դրանում, որ նա բավական ուշադրություն չի հատկացնում Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ միևնույն ժամանակ կենտրոնանալով միայն էներգառեսուրսների վրա....
- Էներգետիկան կարևորություն է տալիս Ադրբեջանի և միջազգային հանրության միջև հարաբերություններին։ Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կլուծվի հետագայում, բայց միաժամանակ տարածաշրջանի մի շարք երկրներում անհրաժեշտ է շարունակել զարգացումը ժողովրդավարության, զանգվածային լրատվական միջոցների ազատության և մարդու իրավունքների բնագավառներում: