ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՄԵՆՔ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ «ԳՈՏԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Այս մասին չինական «Սինհուա» լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ՝ ես նշել եմ, որ ընդունված հռչակագիրը պաշտոնապես Չինաստանն ու Ադրբեջանը դարձնում է ռազմավարական գործընկերներ, և դա մեծ ձեռքբերում է և մեծ պատասխանատվություն»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ բարձր մակարդակի այցերի նման փոխանակումը լրացուցիչ խթան կհաղորդի միջպետական հարաբերությունների խորացման գործընթացին։
«Մենք ընդլայնում ենք համագործակցությունը Չինաստանի հետ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ Այս ուղղությամբ արդեն իսկ զգալի առաջընթաց է գրանցվել։
Ադրբեջանը, օգտագործելով իր շահեկան աշխարհագրական դիրքը, շարունակում է ակտիվորեն զարգացնել միջազգային տրանսպորտային միջանցքները, ստեղծել ժամանակակից ենթակառուցվածքներ և լրացուցիչ միջոցներ ներդնել դրանց կարողությունները մեծացնելու համար՝ հաշվի առնելով մեր տարածքով բեռնափոխադրումների կտրուկ աճը», - ընդգծել է պետության ղեկավարը։