ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՉԻՆԱՍՏԱՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍԿՍՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

«Մենք երկխոսություն ենք սկսում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ և կարծում ենք, որ դա կարող է շատ խոստումնալից գործընթաց լինել, քանի որ Ադրբեջանը շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը», - Բաքվում ասել է Ալիևը «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի մասնակիցների հետ հանդիպմանը։
Նա նշել է, որ Բաքուն և Պեկինը 2024 թվականին ստորագրել են Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը, որը «շատ կարևոր հանգրվան է Բաքու-Պեկին երկկողմ հարաբերություններում, քանի որ Չինաստանի նման մեծ երկրի հետ համագործակցությամբ ռազմավարական գործընկերության ձևաչափի առկայությունը չափազանց կարևոր է Ադրբեջանի համար»։