ՌԵՋԵՓ ԹԱՅԻԲ ԷՐԴՈՂԱՆԸ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՄԱՐԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը թուրք-ադրբեջանական համագործակցությունը «կենսական» է անվանել Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար։
«Թուրք-ադրբեջանական համագործակցությունը կենսական նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար»,- ասել է նա՝ շաբաթ օրը հրապարակված Baku Energy Week-ի մասնակիցներին ուղղված իր շնորհավորական ուղերձում։
Համատեղ իրականացվող նախագծերի շնորհիվ Ադրբեջանը և Թուրքիան կարևոր դեր են խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, ասել է Էրդողանը։
«Իրականացնելով այնպիսի հսկա նախագծեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում և Անդրանատոլիական գազատարը (TANAP), մենք կարևոր ներդրում ենք ունեցել տարածաշրջանային և գլոբալ էներգետիկ անվտանգության մեջ»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նրա կարծիքով՝ միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, թե որքան ճիշտ են եղել Անկարայի ու Բաքվի գործողությունները։
Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանը կարևոր քայլեր է ձեռնարկել վերականգնվող էներգիայի զարգացման ուղղությամբ՝ «ճիշտ քայլ» համարելով Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը «կանաչ էներգիայի» գոտի հայտարարելը: