ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՇՔԵՐԹԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին։
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովին, Բաքուն այդ մասին տեղեկացրել է ռուսական կողմին։
«Մենք հաղորդագրություն ստացանք, որ ցավոք, Ալիևը չի ժամանի։ Բացատրեցին, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին», - ասել է Ուշակովը լրագրող Ալեքսանդր Յունաշևին։


Читайте также

Оставить комментарий