ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԳՐԱՆԱԴԱՅՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՆԳԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ՝ ԲԱՔՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՀԱՅԱՄԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել վաղը իսպանական Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը։
Բաքուն առաջարկել է, որ հանդիպմանը մասնակցի նաև թուրքական կողմը, սակայն հատկապես Բեռլինը և Փարիզն առարկել են։
«Հնգակողմ ձևաչափում ձևավորվել է հակաադրբեջանական մթնոլորտ», - ասվում է պատճառաբանությունում։
Բաքուն Ֆրանսիային մեղադրում է հայամետության մեջ, քննադատում է Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունները։


Читайте также

Оставить комментарий