ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԻՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԵՋ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Ֆրանսիային Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը որպես իր արտաքին քաղաքականության գործիք օգտագործելու մեջ՝ հայտարարելով, որ այնտեղ ընդունվելիք փաստաթղթերը կհամարեն քաղաքականապես կողմնակալ:
Թունիսում ընթացող գագաթնաժողովի շրջանակում կայացած նախարարական հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները Բաքուն սադրիչ է որակել:
Ադրբեջանի ԱԳՆ նշում է, որ փաստաթղթի վերջնական տարբերակը պարունակում է որոշակի տարրեր, որոնք, կազմակերպության մանդատի իրավասության ներքո չեն, և որը Հայաստանը կարող է օգտագործել քաղաքական քարոզչություն իրականացնելու համար:
Բաքուն  նաև մեղադրել Ֆրանսիային փաստաթղթի համակարգման գործընթացում կազմակերպության անդամ երկրների վրա քաղաքական ճնշում գործադրելու համար:


Читайте также

Оставить комментарий