ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ԵՐԵՎԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԶԵՐԾ ՄՆԱԼ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ ԵՎ ԿԱՏԱՐԵԼ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՍԱ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԲԽՈՒՄ Է ՀԵՆՑ ԵՐԵՎԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ։ ՍԱ ԿԱՐԵՎՈՐ Է ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով Ստամբուլում Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում, մեկնաբանել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Նա Երևանին կոչ է արել զերծ մնալ սադրանքներից և կատարել իր պարտավորությունները։
«Սա առաջին հերթին բխում է հենց Երևանի շահերից։ Սա կարևոր է բոլոր երկրների համար»,- ընդգծել է Չավուշօղլուն՝ նշելով, որ Անկարայի դիրքորոշումը Երևանի հետ երկխոսության հարցում չափազանց հստակ է։ Միաժամանակ Թուրքիան Հայաստանի հարցում իր դիրքորոշումը համաձայնեցնում է եղբայրական Ադրբեջանի հետ։
Չավուշօղլուն նաև ասել է, որ պատրաստ է հանդիպել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, սակայն կոնկրետ ժամկետ դեռ չկա։