ԹՈՒՐՔԻԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ «ԶԵՐԾ ՄՆԱԼ ԱԳՐԵՍԻՎ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ» ՈՒ ԻՐԱԳՈՐԾԵԼ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայտարարությունը հնչել է Անկարայում Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, որն անցել է նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ:
Դռնփակ հանդիպումը շարունակվել է ավելի քան երեք ու կես ժամ, ավարտին Ազգային անվտանգության խորհուրդը վեց կետանոց հայտարարություն է տարածել, որոնցից մեկը վերաբերում է պաշտոնական Երևանին:
«Հայաստանը պետք է զերծ մնա ագրեսիվ հռետորաբանությունից ու քայլերից և օգտագործի կայունություն և խաղաղություն հաստատելու հնարավորությունը, որ ստեղծվել է Հարավային Կովկասում տևական դադարից հետո», - հայտարարել է պաշտոնական Անկարան:
Բացի այդ, Թուրքիան նաև կոչ է արել Հայաստանին զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ` հավատարիմ մնալով ստանձնած պարտավորություններին: