ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԶԵՐԾ ՄՆԱԼ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ

«Հայաստանի ԱԳՆ կողմից Ադրբեջանին՝ այդ երկրի ինքնիշխան տարածքը խախտելու մեղադրանքները բացարձակապես անհիմն են։ Նման կեղծ մեղադրանքները կանխելու պատճառով է, որ Ադրբեջանը հանդես է գալիս երկու երկրների սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ բանակցությունների շուտափույթ մեկնարկի օգտին», - նշված է հայտարարության մեջ։
Կոչ անելով Երևանին զերծ մնալ նախահարձակ քայլերից՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև նշում է․ «Եթե Հայաստանն իրոք հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման օգտին, ապա պետք է իրական քայլեր ձեռնարկի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ վերջ տալով իմիտացիաներին։ Կոչ ենք անում հայկական կողմին հրաժարվել նպատակադրված լարվածության ստեղծմամբ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի խոչընդոտմանը և ամբողջությամբ կատարել եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ կողմից նախօրեին տարածած հայտարարության մեջ։