Իտալիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Ղարաբաղ

irevanaz.comԻտալիայի արտգործնախարարությունը հորդորում է իր քաղաքացիներին՝ զերծ մնալ ԼՂ և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներ այցելելուց:

«Անհրաժեշտ է զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ և Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված այլ տարածքներ այցելելուց», - նշված է Իտալիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ ականապատված տարածքների առկայության պատճառով՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը իրենից վտանգ է ներկայացնում:

ԱԳՆ-ն իր քաղաքացիների ուշադրությունը հրավիրում է այն բանի վրա, որ Երևանում Իտալիայի դեսպանատան գործունեությունը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Հաղորդագրության մեջ նաև ասված է, որ Ադրբեջանի տարածքն անվտանգ է, բացառությամբ օկուպացված շրջանները:

Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները իրենց քաղաքացիներին հորդորել էին չայցելել Ադրբեջանի օկուպացված տարածքներ:



Читайте также

Оставить комментарий