Գերմանիայի ԱԳՆ խորհուրդ է տալիս՝ ձեռնպահ մնալ Ղարաբաղ այցելելուց
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց:
Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գերմանիայի ԱԳՆ խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջանի հարավ-արեւմուտքում գտնվող` Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգիլանի, Գուբադլիի, Լաչինի, Քելբաջարի շրջաններ այցելելուց:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նույնպես զգուշացրել է իր քաղաքացիներին` Լեռնային Ղարաբաղի տարածք այցելելու անցանկալիության մասին: