Իսպանիայի արտգործնախարուրությունը խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին այցելել Ղարաբաղ
Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին՝ այցելել Ղարաբաղ։
«Իսպանիայի արտաքին գործերի նախարարույունը՝ Ադրբեջան մեկնող իր քաղաքացիներին թախանձագին խորհուրդ է տալիս՝ չայցելել ռազմական օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղյան տարածք և նրան հարակից շրջանները», - ասվում է Իսպանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ, չնայած 1994 թ. հրադադարի ռեժիմի առկայությանը, տվյալ տարածքում պարբերաբար տեղի են ունենում ռազմական միջադեպեր։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ, Գերմանիայի ԱԳՆ, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ, ինչնպես նաև Իտալիայի ԱԳՆ, նույնպես խորհուրդ չեն տալիս իրենց քաղաքացիներին՝ այցելել Հայաստանի անօրինական օկուպացիայի տակ գտնվող Ադրբեջանի տարածքներ։