ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ. ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ ԻՐԵՆՑ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ
«Հայաստանի զինված ուժերի լիովին դուրսբերումը Ադրբեջանի տարածքներից, որտեղ ժամանակավորապես տեղակայված են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը` համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության, ամբողջապես կատարված չէ»:
Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարության մեջ:
«Հայաստանը՝ կոպտորեն խախտելով եռակողմ հայտարարությունը, վերջին օրերին իր զինված ուժերի անձնակազմին տեղափոխում է Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, նոր դիրքեր է կառուցում Մուխտարքենդ, Շուշաքենդ բնակավայրերի մոտ, ինչպես նաև Քելբաջարի և Լաչինի շրջանների վարչական սահմանների արևելյան ուղղությամբ:
Ադրբեջանական բանակն ադեկվատ քայլեր է ձեռնարկում դա կանխելու համար: Հայկական կողմը նպատակադրված դիմում է նման սադրանքների՝ իրավիճակը սրելու համար:
Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի պաշտպանության նոր նախարար Վաղարշակ Հարությունյանի՝ ուժ կիրառելու վերաբերյալ անպատասխանատու և սադրիչ կոչի ֆոնին: Կուզենայինք հիշեցնել, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նույնպես հանդես էր եկել նման սադրիչ հայտարարությամբ՝ հնչեցնելով «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» կարգախոսը: Նրա խայտառակ ճակատագիրը բոլորին է հայտնի:
Ադրբեջանական բանակը ձեռնարկելու է համարժեք միջոցներ:
Ռուս խաղաղապահները պետք է դադարեցնեն Հայաստանի զինված ուժերի տեղավորումը իրենց տեղակայման վայրերում՝ Ադրբեջանի տարածքում», - նշվում է հայտարարության մեջ: