ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՆԴՐԱՆՔՈՎ ԵՎՍ 10 ՕՐ ԵՐԿԱՐԱՑՎԵՑ ՔԵԼԲԱՋԱՐԻ ԱԶԱՏՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ»

ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՆԴՐԱՆՔՈՎ ԵՎՍ 10 ՕՐ ԵՐԿԱՐԱՑՎԵՑ ՔԵԼԲԱՋԱՐԻ ԱԶԱՏՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ»«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության համաձայն՝ մինչև նոյեմբերի 15-ը պետք է ազատվի Քելբաջարի շրջանը, մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը»:   
Այս մասին ճեպազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:  
Նախագահի օգնականը նշել է, որ հայկական կողմի խնդրանքով՝ Քելբաջարի ազատման ժամկետը 10 օրով երկարացվել է: «Աղդամից և Լաչինից հայկական զորքերի դուրսբերման ժամկետը ուժի մեջ է», - ընդգծել է Հիքմեթ Հաջիևը:
Նա նշել է, որ Քելբաջարից դուրս եկող հայերը վանդալիզմ են իրականացնում:
«Լքելով Քելբաջարի շրջանի տարածքը՝ հայերը հրկիզում են քաղաքացիական օբյեկտները, ինչն արտացոլված է արտասահմանյան ԶԼՄ-ների ռեպորտաժներում:  Հայերը նաև վնասում են շրջակա միջավայրին, - ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը:



Читайте также

Оставить комментарий