Ադրբեջանի ՊԱԾ-ը և ՊՆ Հադրութում հայկական դիվերսիայի մասին
Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության հիման վրա հայտարարված հրադադարից հետո՝ Ադրբեջանի Խոջավենդի շրջանի Հադրութ ավանից դեպի հյուսիս-արևմուտք գտնվող անտառային գոտում մնացել էին հայկական զինված միավորումներ։
Այդ մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության և պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարությունում։
«Հայկական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց երկրի պաշտոնական շրջանակներին, նշում էին, որ տվյալ զինված խմբավորումները մոլորվել են անտառներում։ Հայկական կողմը ռուսական խաղաղապահ ուժերին դիմել էին նրանց այնտեղից դուրս բերելու խնդրանքով։
Ադրբեջանական կողմը, իր հերթին, ապահովել էր նշված հողերից այդ զինված ուժերի դուրս բերման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
Ռուսական խաղաղապահ ուժերի զինծառայողները, չնայած եղանակային խիստ անբարենպաստ պայմաններին, գալով տվյալ տարածք բարձրախոսով դիմել են զինված հայերին։ Նշվել է, որ ձեռնարկվում են այդ գոտուց զինված խմբերի տարահանման համար բոլոր անհրաժեշտ միջոցներ։
ՌԴ խաղաղապահ ուժերը պատասխանատվություն և պրոֆեսիոնալիզմ են դրսևորել հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաև «կորածների» և «մոլորվածների» տարահանման հետ կապված իրենց պարտավորությունների կատարման հարցում:
Հայկական այդ զինված ջոկատները չլքեցին տարածքը, ընդհակառակ, ստեղծեցին մարտական դիրքեր և վերջին օրերին դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ իրականացրեցին տվյալ տարածքում քաղաքացիական ծառայություն իրականացնող ադրբեջանցիների և զինծառայողների դեմ։
Այսպիսով, 2020 թվականի նոյեմբերի 26-ին օկուպացիայից ազատագրված Խոջավենդի շրջանի Սուր գյուղում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինծառայողների վրա հայերի հանկարծակի հարձակման հետևանքով զոհվել են այդ տարածքում իրենց ծառայողական պարտականությունները կատարող մեր 3 զինծառայողներ, ևս 2-ը՝ վիրավորվել, դեկտեմբերի 8-ին զոհվել է մեկ զինծառայող, իսկ «Azercell» ընկերության աշխատակիցը լուրջ վնասվածքներ է ստացել նույն շրջանի Հադրութ ավանի մոտ կապի և վերաթողարկիչ սարքերի տեղադրման ժամանակ։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայությունը ստիպված է եղել այդ շրջանում հակաահաբեկչական գործողություններ իրականացնել։
Նման դեպքերում, Հայաստանի որոշ ղեկավար անձանց և հայկական ԶԼՄ-ների կողմից ռուսական խաղաղապահ ուժերի և ադրբեջանական կողմի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելն անընդունելի է։
Հայկական կողմը պետք է ապահովի եռակողմ հայտարարության դրույթների կատարումը, աջակցի հրադադարի ռեժիմի և խաղաղության պահպանմանը, ձեռնպահ մնա այդ տարածքում մնացած հայկական զինված ջոկատների, կամ Հայաստանի զինված ուժերի մնացորդների միջոցով սադրանքներ իրականացնելուց, ինչպես նաև իրավիճակի սրումից և նման դեպքերը ներքաղաքական նպատակներով օգտագործելուց։
Հավատարիմ մնալով եռակողմ հայտարարության դրույթներին՝ Ադրբեջանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հետ սերտ համակարգմամբ և համագործակցությամբ շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության ապահովման համար»։