ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԿՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ՈՐԸ ՄԻՆՉ ՀԻՄԱ ԻՐ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԴՈՒՐՍ ՉԻ ԲԵՐԵԼ ՀԱՐևԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ

«Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը չի կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և որ հայկական անօրինական զինված խմբավորումները մինչ հիմա դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքներից: Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջադեպի ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, որը մինչ հիմա իր անօրինական զինված կազմավորումները դուրս չի բերել հարևան պետության տարածքից։ Մենք կշարունակենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Ադրբեջանի տարածքների անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու համար»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։