ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՅՑԵՐԻ ԿՐԿՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿՁԵՌՆԱՐԿՎԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել՝ Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի, ռուս խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվություն գոտում գտնվող Ադրբեջանի տարածք անօրինական այցի հետ կապված հայտարարությամբ։
«Հայկական զանգվածային լրատվամիջոցները հայտնել են՝ Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի Ադրբեջանի տարածք ապօրինի այցի մասին, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ։
Հայաստանի պատշպանության նախարարի ադրբեջանական տարածքներ ինքնակամ մուտքը, հայկական ապօրինի կազմավորումների հետ հանդիպումների անցկացնելը և նրանց մարտունակության վերաբերյալ կարծիքներ հայտնելը՝ հանդիսանում է ռազմաքաղաքական սադրանք։
Հայաստանի պաշտպանության նախարարի այդ սադրիչ այցը դիտավորյալ իրականացվել է՝ Ադրբեջանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության նախագահների, Հայաստանի վարչապետի կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության տարելիցի նախօրեին։
Դրանով հանդերձ, Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կոպտորեն խախտել է եռակողմ հայտարարության կետերը՝ և տարածաշրջանում իրավիճակը դիտավորյալ սրելու և ռուս խաղաղապահների գործունեության վրա ստվեր գցելու նպատակ է հետապնդում։
Հայաստանի ռազմական ղեկավարությունը՝ 44 օրյա պատերազմում համընդհանուր պարտությունից եզրակացություններ անել, տարածաշրջանում կազմավորված նոր աշխարհաքաղաքական իրավիճակին համակերպվելու, խաղաղությունը և անվտանգությունը ամրապնդելու փոխարեն ձեռնարկում է՝ ներքին օգտագործման էժանագին ռազմական ավանտյուրաների փորձեր։
Հայաստանի պաշտպանության նախարարի այդ այցը հերթական անգամ ցուցադրում է, որ Հայաստանը շարունակում է անմիջական աջակցություն ցուցաբերել՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքում հայկական ապօրինի ռազմական միավորումներին, ագրեսիվ անջատողականությանը և սարդիչ ահաբեկչական գործողություններին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ՝ շարունակում են մնալ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ։
Կցանկանայինք Հայաստանի պաշտպանության նախրարին հիշեցնել՝ «Օհանյանի անանցանելի գծի» և «նոր պատերազմների - նոր տարածքների» մասին ցնորական հայտարարություններով հանդես եկած նրա նախկին գործընկերների և մյուս հայ գեներալների ճակատագրի մասին։
Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը նախազգուշացնում ենք, որ ադրբեջանական տարածքներ նման անօրինական այցերի կրկնության դեպքում, ղեկավարվելով Ադրբեջանի Հանրապետության օրենքներով, ագրեսիվ անջատողականության և սադրիչ ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակներով՝ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»,- ասվում է Ադրբեջանի Պնախրարության հայտարարությունում։