ԻԳՈՐ ԿՈՐՈՏՉԵՆԿՈ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԻ ԻՐ ԲՈԼՈՐ ԶԻՆՎԱԾ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԳՈՏՈՒՑ
«Եռակողմ հայտարարության մեջ հստակորեն ամրագրված են այն պարտավորությունները, որոնք հայկական կողմը պետք է կատարի: Ըստ դրանց՝ Հայաստանը պետք է դուրս բերի իր բոլոր զինված կազմավորումները ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող գոտուց:
Անհրաժեշտ է պարբերաբար կիրառել քաղաքական ճնշման միջոցներ, այդ թվում՝ Ռուսաստանի ղեկավարության կողմից, որպեսզի Հայաստանը նույնպես ապաշրջափակի տրանսպորտային կոմունիկացիաները և սկսի սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը»:
Այս մասին ասել է ռազմական փորձագետ, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն:
Ըստ փորձագետի՝ Հայաստանը սահմանային գնդակոծություններով անընդհատ սադրում է Ադրբեջանին՝ հույս ունենալով, որ դա չի վերածվի մեծ պատերազմի:
Կորոտչենկոն համոզված է, որ հայ հասարակության մեծ մասը չի ցանկանում հայտնվել այն իրավիճակում, որում հայտնվել էր անցյալ տարվա նոյեմբերին: Նրա կարծիքով, Հայաստանի քաղաքական էլիտան պետք է դասեր քաղի սրանից: