Փորձագետ. Հայաստանի բնակչության մեծ մասը երազում է, որ երկիրը գլխավորի այնպիսի ուժեղ քաղաքական գործիչ, ինչպիսին Իլհամ Ալիևն է
Ռուսաստանցի ռազմական փորձագետ, «Ազգային պաշտպանության» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն համարում է, որ հայկական ընդդիմությանը կրկին չհաջողվեց տապալել Նիկոլ Փաշինյանին:
«Ըստ ամենայնի՝ ընդդիմության կողմից Փաշինյանի տապալումը հետաձգվում է», - գրում է Կորոտչենկոն իր հեռագրային ալիքում:
Նրա խոսքով, Հայաստանի քաղաքացիներն այսօր բաժանված են երեք խմբի: «Դրանք են՝ Փաշինյանի կողմնակիցները, նրան դեմ հանդես եկողները, և նրանք, ովքեր ցանկանում են երկրի ղեկավարի պաշտոնում տեսնել Իլհամ Ալիևի նման ուժեղ և հաջողակ քաղաքական գործչի: Վերջիններս մեծամասնություն են կազմում», - ընդգծել է փորձագետը:
Կորոտչենկոն նշում է, որ Ադրբեջանի ԽՍՀ-ում հայերն ապրում էին երջանիկ ու հարուստ: Այժմ հայերը միայն երազում են նման կյանքի մասին:
«Ի՞նչ տվեց անկախությունը սովորական հային: Երկու կոռումպացված նախագահներ, գող-գեներալներ, սորոսական Փաշինյան, Հիտլերի մեղսակից Գարեգին Նժդեհի հուշարձան, ինչպես նաև համատարած աղքատություն և կյանքի հեռանկարների իսպառ բացակայություն», - շեշտել է փորձագետը: