Գալինա Նիյազովա. «Հայաստանը շարունակում է իր գոյությունը պահպանել ավելի ուժեղ հարևանի՝ Ռուսաստանի հաշվին»
Նիկոլ Փաշինյանի կողմից՝ Ադրբեջանի հետ Հայաստանին համեմատելը բոլորովին անիմաստ է և անտեղի:
Այս մասին լրագրողներին ասել է՝ ռուսաստանցի փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ավագ դասախոս Գալինա Նիյազովան:
Քաղաքագետը համարում է, որ իրեն որևէ մեկի հետ համեմատելը սկզբից ի վեր պարտության է մատնված.
«Հնարավոր ձեռքբերումների հսկայական թվից որոշակի տեսակետների սուբյեկտիվ ընտրությունը՝ ուշադրությունը կենտրոնացնում է միայն նրա վրա, որ մնացած բոլոր տեսակետները անհաջող են: Ավելի ճիշտ կլիներ՝ այսօրվա Հայաստանը համեմատել Հայաստանի հետ՝ այն ճգնաժամային իրավիճակում, որում այն գտավ Նիկոլ Փաշինյանը՝ իշխանության գալուց հետո: Սակայն առայժմ պետք չէ խոսել որևէ դրական դինամիկայի մասին:
Մյուս կողմից, համեմատություն հնարավոր է, եթե մենք խոսում ենք ընդունելի երկու հավասար մեծությունների մասին:
Փորձագետը նշել է, որ Ադրբեջանը, համաշխարհային քաղաքական ասպարեզում ունենալով բարձր կարգավիճակ՝ իր բնական, աշխատանքային, տեղեկատվական, տնտեսական ռեսուրսների շնորհիվ, շատ առաջ է անցել՝ հետևում թողնելով Հայաստանին, որը շարունակում է գոյությունը պահպանել ավելի ուժեղ հարևանի՝ Ռուսաստանի հաշվին.