ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿՈՎ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՒԶՈՒՄ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ԲԱՅՑ ՇԱՐԺՎԵԼ ԴԵՊԻ ԱՐԵՎՄՈՒՏՔ

Նիկոլ Փաշինյանը արևմտամետ քաղաքական գործիչ է, նա կցանկանար, որպեսզի Հայաստանը օգտագործի Ռուսաստանը, բայց շարժվի դեպի Արևմուտք:
Այդ մասին հայտարարել է՝ ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկովը։
Փորձագետը նշել է, որ Հայաստանի վարչապետը ակնկալում է Ռուսաստանի կողմից օգնության, քանզի համարում է, որ Մոսկվան բավականաչափ չի օգնում Երևանին. «Սա կհանգեցնի Հայաստանում հակառուսական հանրահավաքներին և Փաշինյանի կողմից շանտաժի ու նա կդիմի մյուս կազմակերպությւններին, և օգնություն կխնդրի Ֆրանսիայից, ԵԱՀԿ-ից, ՆԱՏՕ-ից, Ամերիկայից և այլն»։
Քաղաքագետը ընդգծել է, որ Եվրամիությունը և Ֆրանսիան ձգտում են Ռուսաստանից վերցնել նախաձեռնությունը՝ Ղարաբաղի հարցում. «Փաշինյանը ձգտում է խաղալ դրա վրա և շանտաժի ենթարկել Ռուսաստանին, հետևաբար նա ցանկանում է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպել նախագահ Ալիևի հետ»։
Մարկովի խոսքով, դա կտրուկ դժգոհություն է առաջացրել Ռուսաստանում, քանզի նոյեմբերի 9-ին Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, իսկ ահա Եվրամիության միջնորդությամբ ցանկացել է. «Նա որոշել է այս ամենը մեղմացնել և նախքան Բրյուսելում հանդիպմանը, գործընկերների հետ հանդիպել Սոչիում, սակայն նրա համար այս հանդիպումը հանդիսանում է ստիպողական, որպեսզի չափավորել և նվազեցնել զայրութը Ռուսաստանում»։
Ռուսաստանցի փորձագետը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրման համար հարկավոր է, որպեսզի Երևանը դիվանագիտորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։


Читайте также

Оставить комментарий