Սերգեյ Մարկով. ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ կատարել իր աշխատանքը

«Մենք գիտենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագիրը, որը ձեռք է բերվել 2020 թ. նոյեմբերին՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, հավանաբար հանդիսանում է՝ միջազգային հանրության ամենակարևոր ձեռքբերումը 2020 թվականին՝ խաղաղության և միջազգային անվտանգության ոլորտում: Ամենակարևորը այն է, որ մենք տեսնում ենք խաղաղ համաձայնագրի պահպանում»:
Այս մասին՝ Մոսկվա-Բաքու տեսակամրջի ժամանակ ասել է՝ ռուս քաղաքագետ, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարկովը:
Մարկովի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ կատարել իր աշխատանքը պատերազմի տարիներին և կողմերին չի բերել բանակցութունների սեղանի շուրջ: «Հիմա նա պետք է աջակցի ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այդ համաձայնագրերի միջազգային հաստատմանը», -համարում է է քաղաքագետը:
Փորձագետը պատմել է Լեռնային Ղարաբաղ ռուս պատգամավորների այցի նպատակների մասին. «Այցը կատարվել է՝ տեսնելու, թե ինչպես են իրականացվում ռուս խաղաղապահների աշխատանքը և բարձրացնելու հնարավոր խնդիրներ: Մենք բոլորս հետաքրքրված ենք օգնություն ցուցաբերել խաղաղապահնեին, որոնք կատարում են մարդասիրական կարևորագույն առաքելություններից մեկը: Մեր երկրորդ խնդիրն է երկխոսություն հաստատել ադրբեջանցի գործընկերների հետ»:


Читайте также

Оставить комментарий