Սերգեյ Մարկով. «Փաշինյանին զայրացնում է Մինսկի և Մոսկվայի հետ Բաքվի հարաբերությունները»

irevanaz.com

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Մինսկ այցը տեղի է ունեցել՝ Հայաստանի նոր ղեկավարության իր հիմնական դաշնակիցներ՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ հարաբերությունների ակնհայտ վատթարացման ֆոնին։
Այս մսին «Մոսկվա-Բաքու» պորտալին ասել է Ռուսաստանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը։
Նրա խոսքով, այդ հարաբերությունների վատթարացումը տեղի է ունենում այն պատճառով, որ Փաշինյանը ձգտում է ի վնաս Ռուսաստանի և Բելառուսի շահերին՝ ակտիվորեն համագործակցել Եվրամիության հետ։
«Փաշինյանը ձևացնում է, որ նա Ռուսաստանի դաշնակիցն է, դրանով հանդերձ ակտիվորեն շողոքորթում է ամերիկացիներին ու ԵՄ-ին»,- ասել է Մարկովը։
Խոսելով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի շուրջ իրավիճակի մասին, որը վերածվել է Հայաստանի և Բելառուսի միջև որոշակի հակասության՝ Մարկովը նշել է, որ «իրականում դա հակասություն է ոչ թե Մինսկի և Երևանի միջև՝ պարզապես այդպես է դրսևորվում Ռուսաստանի և Հայաստանի միջև հակասությունը»։
«Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն յուրահատուկ ոճով հայտնում է այն, ինչի մասին իրականում մտածում է Մոսկվան։ Եվ դա շատ է զայրացնում Նիկոլ Փաշինյանին։ Նրան զայրացնում է նաև ան, որ և՛ Ռուսաստանը, և՛ Բելառուսը Ադրբեջանի հետ ունեն շատ լավ հարաբերություններ»,- նշել է փորձագետը։

 



Читайте также

Оставить комментарий