Սերգեյ Մարկով. «Ռուսաստանը չի ճանաչում այդ «ընտրությունները և Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մի մաս»

irevanaz.com

«Ռուսաստանը չի ճանաչում այդ ընտրությունները և Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մի մաս»։
Այս մասին հայտարարել է` Ռուսաստանի հասարակական գործիչ, քաղաքագետ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը` մեկնաբանելով Ադրբեջանի օկուպացված տարածքում՝ Լեռնային Ղարաբաղում ապրիլի 14-ին անկացված այսպես կոչված «ընտրությունների» երկրորդ փուլը։
«Միաժամանակ Ռուսաստանը համառորեն պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագրի որոշմանը պետք է անպայման մասնակցի, ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական համայնքը։ Այդ որոշումը պետք է համապատասխանի ՄԱԿ-ի սկզբունքներին, հայտարարություններին, որոնք նախատեսում են Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Սա է Ռուսաստանի դիրքորոշումը»,- ասել է Մարկովը։
Ռուսաստանցի քաղաքագետի կարծիքով, այդ այսպես կոչված «ընտրությունները» շատ կարևոր են եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար:
«Նիկոլ Փաշինյանը ուզում է պահպանել իր իշխանությունը, որին նա հասել է հեղափոխության ճանապարհով՝ օգտագործել նրա համար, որպեսզի դառնա հանրաճանաչ, իսկ դրա համար պահանջվում է տնտեսական աճ։
Իսկ տնտտեսական աճի համար հարկավոր է հանել շրջափակումը։ Հատկապես այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը ուզում է գնալ Կազանի բանաձևի ճանապարհով, որը կանխատեսում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղին հարակից զավթված տարածքների Ադրբեջանին վերադարձը։ Սակայն նա վախենում է դա անել, քանզի վախենում է, որ կոչնչացվի ծայրահեղականների կողմից, հետևաբար ուզում է Կազանի բանաձևի համապատասխան այդ փոխզիջման համար քաղաքական պատասխանատվությունը փոխանցել Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքին, որպեսզի նրա կամքը արտահայտեն նրա քաղաքական դաշնակիցները։ Դրա համար էլ նրա համար այդ ընտրությունները եղել են հույժ կարևոր»։



Читайте также

Оставить комментарий