Լեյլա Աբդուլլաևա. «Բաքուն շնորհակալ է միջազգային կազմակերպություններին` Ղարաբաղում անցկացված «ընտրությունները» դատապարտելու համար»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երախտագիտություն է հայտնում միջազգային կազմակերպություններին, որոնք դատապարտել են՝ Լեռնային Ղարաբաղում ինքնահռչակ վարչակարգի կողմից անցկացված, այսպես կոչված «ընտրությունները»:
«Ադրբեջանի ԱԳՆ-ը արդեն հայտնել է իր դիրքորոշումը՝ իր օկուպացված տարածքներում այսպես կոչված «ընտրությունների» անցկացման վերաբերյալ: Ծանոթանալով, այս հարցի վերաբերյալ ագրեսոր երկիր Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը, ակամա հիշում ես «Ալիսան հայելիների աշխարհում» հեքիաթը, որի հերոսներն իրենց երազանքների և ցանկությունների մտացածին աշխարհում են: Սակայն իրականությունը բոլորովին այլ է և բավականին լավ հայտնի է համաշխարհային հանրությանը», - ասված է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևայի հայտարարության մեջ:
Նրա խոսքով, այս տարվա մարտի 31-ին Ադրբեջանի օկուպացված տարածքներում Հայաստանի կողմից կազմակերպված անօրինական «ընտրությունները» խստորեն դատապարտվել և մերժվել են միջազգային հանրության կողմից:
Ընտրություններ անցկացնելու միջազգային ստանդարտներին, այդ թվում նաև ԵԱՀԿ պահանջներին համապատասխան, ցանկացած երկրում ընտրությունները պետք է անցկացվեն այդ պետության Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի համաձայն: Օկուպացված Լեռնային Ղարաբաղի մարզում անցկացվող այսպես կոչված «ընտրությունները» հակասում են Ադրբեջանի Սահմանադրությանը և, այս տեսակետից, ոչ մի իրավական ուժ չունեն:
«Միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունները, այդ թվում Եվրամիությունը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, ՆԱՏՕ-ն, ՎՈՒԱՄ-ը, Թուրքական խորհուրդը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև շատ պետություններ հանդես են եկել հայտարարություններով, որոնք դատապարտում են այսպես կոչված «ընտրությունները» և ընդգծում են, որ դրանք չունեն որևէ իրավական հիմք: Մենք երախտապարտ ենք միջազգային կազմակերպություններին և առանձին երկրներին՝ նրանց սկզբունքային դիրքորոշման և Հայաստանին ուղարկած մեսիջների համար, որ «տարածքների բռնի ուժով ձեռքբերումը չի կարող ճանաչվել որպես օրինական; տարածքների օկուպացումը չի կարող օգտագործվել նրանց միջազգային ճանաչումը պարտադրելուն կամ նրանց իրավական կարգավիճակը փոխելուն», - ընդգծում է Լ.Աբդուլաևան: