ՎՐԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ ԵՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԴՐԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ

Ադրբեջանի, Հայաստանի Վրաստանի և արտաքին գործերի նախարարների տեղակալները Թբիլիսիում կարևորել են այսօրվա իրենց հանդիպման դրական և կառուցողական միջավայրը:
Այդ հանդիպումը նախնական փուլ է՝ միտված վստահության ձևավորման և երկխոսության ավելի բարձր մակարդակում շարունակությանը:
Հանդիպման մեկնարկին Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը և Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը ողջունել են հարավկովկասյան երեք երկրների առաջին եռակողմ հանդիպումը և ընդգծել, որ երեք երկրներն ունեն միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա հիմնված համագործակցության չիրացված ներուժ։
«Հանդիպումը միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը», - ասված է  կողմերի հաղորդագրության մեջ:
Հանդիպումը բացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։ Բացման խոսքում նախարարն ընդգծել է Հարավային Կովկասի ռազմավարական դերը, տարածաշրջանի ներուժը և համագործակցության տարբեր ձևերը։


Читайте также

Оставить комментарий


0