ԲՈՉՈՐԻՇՎԻԼԻ. ՎՐԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆՊԱՍՏԵԼ ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և պատրաստ է իր ավանդը ներդնել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ամրապնդման գործում։
Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ համատեղ ճեպազրույցում։
Նրա խոսքով, Վրաստանն անկեղծորեն ցանկանում է իր ավանդն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում։
«Ուրախ եմ, որ անցած շաբաթ Թբիլիսիում կայացավ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը, և հուսով եմ, որ այս ձևաչափով մենք կկարողանանք համագործակցել հանուն տարածաշրջանի բարգավաճման»,- նշել է Բոչորիշվիլին։


Читайте также

Оставить комментарий


0