ԻՐԱԿԼԻ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ. ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇՈՒՏՈՎ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Վրաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման օգտին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Մենք միշտ պատրաստ ենք եղել և այժմ էլ պատրաստ ենք նպաստել կայուն խաղաղության հաստատմանը, որը օգուտ կբերի մեր ողջ տարածաշրջանի երկրներին և ժողովուրդներին։ Մենք լավատեսությամբ և հույսով ենք հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը»,- հավելել է Ղարիբաշվիլին։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն։
«Սա շատ կարևոր է մեր երկրների և ժողովուրդների համար»,- եզրափակել է Վրաստանի կառավարության ղեկավարը։


Читайте также

Оставить комментарий