ԻՐԱԿԼԻ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թբիլիսիում քննարկել են համատեղ նախագծերը առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։
«Վրաստանը Ադրբեջանի համար կարևորագույն երկրներից և բարեկամներից է, իսկ Ադրբեջանը Վրաստանի ամենակարևոր ռազմավարական գործընկերն է», - հանդիպումից հետո կայացած համատեղ ճեպազրույցում ասել է Ղարիբաշվիլին։
Կողմերը քննարկել են արդեն իրականացված ռազմավարական նախագծերը, որոնք, ըստ Ղարիբաշվիլիի, կարելի է պատմական անվանել։ Դրանց թվում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Հարավային գազային միջանցքի նախագծերը:
Ադրբեջանը Վրաստանի հինգ հիմնական առևտրային գործընկերներից մեկն է։ Երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել 959,6 մլն դոլար։