ԱԴՐԲԵՋԱՆԸ, ՎՐԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ MIDDLE CORRIDOR-Ը

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տրանսպորտային գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի զարգացումը (Middle Corridor (Միջին միջանցք) կամ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի), հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։
«Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի տրանսպորտային ոլորտի համար պատասխանատու նախարարները երեքշաբթի օրը Թբիլիսիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկել են Միջին միջանցքի ներուժի ավելի լայն օգտագործման հնարավորությունը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակության ավելացման հարցը, որը տվյալ տրանսպորտային զարկերակի անբաժանելի մասն է, ինչպես նաև տարանցիկ բեռնափոխադրումների մասով միասնական սակագնային քաղաքականության ձևավորման հարցեր»,- ասվում է տեղեկատվության մեջ։
Հանդիպման ընթացքում կողմերը հատուկ ընդգծել են համատեղ գործողությունների համաժամանակացման կարևորությունը տարանցիկ բեռնափոխադրումների կայուն աճ ապահովելու համար, մտքեր են փոխանակել Միջին միջանցքի նկատմամբ աճող հետաքրքրության վերաբերյալ:
Այս տարվա առաջին կիսամյակում բեռների հոսքերը տվյալ երթուղով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15%-ով։


Читайте также

Оставить комментарий