ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Անթալիայում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը։
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մեկնարկի, տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման ու մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ։
Կողմերը պայմանավորվել են արագացված կարգով գնալ դեպի «3+3» ձևաչափի երկրորդ հանդիպման, ինչպես նաև քննարկել ռուս-ադրբեջանական փոխգործակցությանը վերաբերող հարցեր։


Читайте также

Оставить комментарий