ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱՅՍՕՐ ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՍԵԼ, ՈՐ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ։ ԱՅՍ ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԿԴԱՌՆԱ ԱՐԵՎԵԼՔ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ԵՎ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ԿԱՐևՈՐ ՄԱՍԸ

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն նախորեին Աշգաբատում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում կրկին խոսել են Զանգեզուրի միջանցքի մասին։
Նախագահ Իլհամ Ալիևը, հիշեցնելով, որ կազմակերպության նախորդ գագաթնաժողովի ժամանակ խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, շարունակել է․ - «Այսօր ես կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։ Վստահ եմ, որ ՏՀԿ անդամ պետությունները կօգտագործեն այդ միջանցքը»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, իր հերթին, հայտարարել է թե հայտնի է Զանգեզուրի միջանցքի նշանակությունը, և ընդգծել, որ հարկ է հատուկ ուշադրություն դարձնել տրանսպորտային միջանցքների զարգացմանը։


Читайте также

Оставить комментарий