ԻՐԱԿԼԻ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՓՈԽՎԵԼ Է

Մենք բոլորս պետք է համաձայնենք, որ ղարաբաղյան պատերազմից հետո՝ փոխվել է անվտանգության լանդշաֆտը և տարածաշրջանում առկա իրավիճակը։
Այս մասին տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում ասել է՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, Վրաստանը ուշադրությամբ հետևում է՝ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը և ղարաբաղյան պատերազմից հետո ուժերի հարաբերակցության փոփոխմանը։
Վարչապետը նշել է, որ Ռուսաստանն այսօր ամրապնդել է իր դիրքերը տարածաշրջանում. «Ռուսաստանը գործնականում տիրել է տարածաշրջանը։ Մենք դա շատ լավ ենք հասկանում, հատկապես այն պատճառով, որ մեր տարածքի 20 տոկոսը օկուպացված է Ռուսաստանի կողմից, և այդ մասին հաճախ մոռանում են մեր ընկերներն ու գործընկերները»:


Читайте также

Оставить комментарий