ԲՈՉՈՐԻՇՎԻԼԻ. ՀԿ-Ի ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԵՐ ՈՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Ինչպես հաղորդում է «Վեստնիկ Կավկազա»-ն, այս մասին Թբիլիսիում երեք երկրների փոխարտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Բոչորիշվիլին։
«Հարավային Կովկասը հսկայական ներուժ ունի, որը մենք կարող ենք միասին իրացնել: Տարածաշրջանի վերաբերյալ մեր տեսակետների փոխանակումը և եռակողմ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրումը մեզ համար էական նշանակություն ունեն»,- նշել է նա։
Եռակողմ հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ փոխնախարարներ Լաշա Դարսալիայի, Էլնուր Մամեդովի և Վահան Կոստանյանի մասնակցությամբ։