ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ-ՎՐԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ

Ապրիլի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիին։
Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև վերջին 30 տարիների ընթացքում ձևավորված բարեկամական հարաբերությունները կարևոր գործոն են տարածաշրջանային կայունության և համագործակցության համար։
Անդրադառնալով տնտեսական ոլորտում համագործակցությանը՝ Իլհամ Ալիևը կարևորել է տրանսպորտի ոլորտում նոր հնարավորությունները։
Նախագահը հայտարարել է, որ երկու երկրները ընդհանուր տեսակետներ ունեն Հարավային Կովկասի զարգացման վերաբերյալ: Նա ընդգծել է Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև եռակողմ ձևաչափով փոխգործակցության լավ հնարավորությունները հատկապես հետհակամարտային շրջանում և այդ առումով նշել ադրբեջանական կողմի պատրաստակամությունը։
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Վրաստանը նույնպես կիսում է այս դիրքորոշումը: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կհասկանա, որ դա տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման միակ ճանապարհն է։


Читайте также

Оставить комментарий