ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ ԲԱՔՈՒՆ ԵՎ ԱՆԿԱՐԱՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2020-ի աշնանը Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակից հետո Բաքուն և Անկարան ընդլայնել են իրենց տարածաշրջանային հնարավորությունները, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում մեր տարած հաղթանակից հետո, իհարկե, տարածաշրջանում նոր իրականություն է ձևավորվել: Ադրբեջանն ու Թուրքիան ընդլայնել են իրենց տարածաշրջանային կարողությունները, մեր դերը, հնարավորությունները, ազդեցության միջոցները մեծացել են և կշարունակեն աճել», - երկուշաբթի հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ընդունելով Բաքվում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ջահիտ Բաղչիի հավատարմագրերը:
Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև իրականացվող բոլոր նախագծերն ու նախաձեռնությունները կարևոր դեր են խաղում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու գործում: