Ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal-ն գրել է Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի մասին
Ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal (WSJ) պարբերականը հոդված է պատրաստել Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի և տարածաշրջանի ապագայի մասին:
Հոդվածը նվիրված է աշխատանքին, որն անհրաժեշտ է իրականացնել Լեռնային Ղարաբաղի ավերված տնտեսության վերականգնման համար:
Հոդվածում նշված է, որ կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հաղթանակը տոնեցին ողջ Ադրբեջանում: Բաքվի միջազգային օդանավակայանի սրահներում ուղևորներին դիմավորում է «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությունը:
«Վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանի հասարակական և տնտեսական կյանքը, արտաքին քաղաքականությունը կենտրոնացված էր մեկ խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի վրա», - հայտարարել է Կովկասի քաղաքականության վերլուծության կենտրոնի տնօրեն Ահմեդ Ալիլին:
Մյուս կողմից՝ շատ հայեր կրակի դադարեցումը գնահատեցին որպես կապիտուլյացիա և վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ արեցին հրաժարական տալ: