«ԱՄՆ-ն պետք է դադարեցնեն ԼՂ անջատողականների ֆինանսավորումը»
Ամերիկյան հեղինակավոր The Washington Times պարբերականը Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը:
Այս մասին ասված է «Կորցնել բարոյական կողմնորոշիչը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում» ("Losing the moral compass over Nagorno-Karabakh") խորագրով հոդվածում:
Հեղինակի կարծիքով, ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունը դա միայն թվեր չէ, այլ նաև որոշակի ուղերձ է պարունակում: «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, որն օկուպացվել է Հայաստանի կողմից», - նշում է հոդվածագիրը:
Հեղինակը հիշեցնում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը կրճատել է 70 տոկոսով, իսկ Ադրբեջանին հատկացվող գումարը՝ 90 տոկոսով: «Վաշինգտոնը ագրեսոր երկրին՝ Հայաստանին ավելի շատ գումար է հատկացնում, քան ագրեսիայի ենթարկված Ադրբեջանին:
Սա ցույց է տալիս, որ Վաշինգտոնը կորցրել է իր բարոյական կողմնորոշիչը», - նշված է հոդվածում: