The Washington Times. «Վաշինգտոնը խուլ է Ադրբեջանի խնդիրների հանդեպ»

irevanaz.comՎերջին տարիներին ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը իր դաշնակիցների հանդեպ հիշեցնում է դրվագներ «Դուք կատակու՞մ եք» շարքից:
Ամերիկյան The Washington Times պարբերականում տեղ գտած հոդվածում գրում է Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Նորմա Զագերը:
Զագերի կողմից թվարկված Միացյալ Նահանգների հուսալի գործընկերների շարքում տեղ է գտել նաև Ադրբեջանը, որի խնդիրների հանդեպ Վաշինգտոնը խուլ է: Վաշինգտոնը չի ուզում ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի վերջինս կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք պահանջում են օկուպացման տակ գտնվող ադրբեջանական տարածքների անհապաղ ազատումը, գրում է Զագերը: 
«Այսօր Միացյալ Նահանգները Ռուսաստանին կոչ են անում հարգել Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սակայն մոռանում են Ադրբեջանի նկատմամբ իրականացված անարդարության մասին: Հայաստանի ագրեսիան նույնիսկ չի դատապարտվում», - նշում է Զագերը:



Читайте также

Оставить комментарий