Գլեն Նոզերն. «Հայերը էթնիկական մաքրազտում են անցկացրել Ղարաբաղում»

irevanaz.com«Ես Միացյալ Նահանգներին կոչ եմ անւմ լուրջ քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 բանաձևերի կատարման ուղղությամբ»:
Այդ մասին «The Hill» պարբերականում տպագրած  իր հոդվածում գրել է՝ «Catholics for Choice» կազմակերպության փորձագետ Գլեն Նոզերնը (Glenn Northern:
Նա հիշեցրել է, որ մայիսի 8-ը Շուշայի օկուպացման օրն է. «23 տարի է անցել պատմական Շուշա քաղաքի օկուպացումից ու ավերումից, որը մի ժամանակ եղել է ադրբեջանական դասական երաժշտության օրրանը և Արևելքում առաջին օպերայի հայրենիքը: Այդ քաղաքը հայտնի է եղել իր երաժիշտներով, երգահաններով ու կատարողներով: Իսկ այժմ օկուպացվել է հայերի կողմից, որոնք էթնիկական մաքրազտում են անցկացրել Լեռնային Ղարաբաղում»:
Նոզերնը նշել է, որ մինչև 1992 թվականը Ադրբեջանի ամենահայտնի քաղաքներից մեկի՝ Շուշայի բնակչության 92 տոկոսը կազմել են ադրբեջանցիները: Նրա խոսքով, Շուշան օկուպացրել են՝ հայերի կողմից Խոջալու քաղաքում 613  ադրբեջանցիների հանդեպ իրագործված կոտորածից հետո: «Հանդիսանալով Ամերիկայի Ադրբեջանցիների ցանցի (USAN) անդամ, ԱՄՆ-ի 400 հազար և աշխարհի ավելի քան 40 մլն  ադրբեջանցիների անունից Միացյալ Նահանգներին կոչ եմ անում՝ օգտագործել իր ազդեցությւոնը՝  ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 և Գլխավոր Վեհաժողովի մյուս բանաձևերի կատարման  ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու համար: Այդ բանաձևերը պահանջում են Ադրբեջանի տարածքներից Հայաստանի օկուպացիոն ուժերի անհապաղ ու նվերապահ դուրս բերելը: Ամերիկայի ադրբեջանցիների անունից պաշտոնյաներին կոչ եմ անում՝ անել ամեն հնարավորը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում այդ խնդրի լուծման համար:



Читайте также

Оставить комментарий