Բայրամ Սաֆարով. «Ադրբեջանցիները Ղարաբաղում ապրել են հին ժամանակներից, և ես համոզված եմ, որ այնտեղ դեռ կապրեն երկար դարեր»

irevanaz.comԱդրբեջանիցիները հայերի նման ունեն Ղարաբաղում ապրելի նույն իրավունքը։

Այդ մասին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» օրաթերթին տված հարցազրույգում հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Բայրամ Սաֆարովը։

«Ադրբեջանցիները Ղարաբաղում ապրել են հին ժամանակներից, և ես համոզված եմ, որ այնտեղ  դեռ կապրեն երկար դարեր։ Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով մենք ստիպված ենք եղել թողնել հարազատ վայրերը։

Իհարկե դա ողբերգություն է։ Յուրաքանչյուր փախստական՝ առանձին պատմություն է, որըն լի է ցավով ու ծանր ապրումներով։ Այսօր ղարաբաղցիները վերաբնակեցվել  են Ադրբեջանի 58 շրջաններում»,- ընդգծել է Սաֆարովը։

Նրա խոսքով, սկզբնական շրջանում Ադրբեջանի կառավարության հետ մեկտեղ, փախստականներին ու հարկադիր վերաբնակներին օգնել են ՄԱԿ-ը, միջազգային բարեգործական կազմակերպությունները, «սակայն հետագայում Ադրբեջանի ֆինանսային հնարավորությունները թույլ  են տվել՝ ամբողջությամբ իր վրա վերցնել ղարաբաղցիների հոգսը»։

«Ես ասում եմ «ղարաբաղցիներ», քանի որ հատկապես այդ տերմինը պետք է բնութագրի Ղարաբաղից եղող մարդկանց՝ ինչպես ադրբեջանցիներին, այնպես  էլ հայերին։ Չկա ղարաբաղյան հայեր, ինչպես նաև չկա ղարաբաղյան ադրբեջանցիներ անվամբ ազգ:

Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ադրբեջանական համայնքը միավորում է բոլոր ղարաբաղցիներին և նպատակ է դնում՝ նրանց վերադարձն իրենց հայրենիք»,- նշել է Բ. Սաֆարովը հավելելով, որ համայնքի ղեկավարության կազմի մեջ են մտնում հայտնի հասարակա-քաղաքական գործիչներ, արվեստագետներ ու հայտնի բժիշկներ։

«Ադրբեջանական Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի  ադրբեջանական համայնքն աշխատանք է անցկացնում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ համաշխարհային հանրությանը հասցնելով Ղարաբաղի նկատմամբ իր օրինական իրավունքը»,- հայտարարել է Սաֆարովը։
Նրա խոսքով, համայնքն ունի իր համացանցային ռեսուրսը, որն աշխատում է հայերեն լեզվով։

«Մեզ զարմացնում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերը որոշ դեպքերում իրագործվում են անհապաղ, մեր դեպքում՝ երկարաձգվում են տասնայակ տարիներով։ Միջազգային կազմակերպությունների ուշադրությունը խնդրի նկատմամբ ունի որոշակի միտումնաբանական բնույթ։ Հատուկ ուշադրություն կա ղարաբաղցի հայերի նկատմամբ և ղարաբաղցի ադրբեջանցիների որոշակի անտեսում։ Մեզ մոտ բոլորովին արդարացի հարցեր են ծագում՝ եթե ղարաբաղցի հայերը հայտարարում են այն մասին, որ նրանք Ադրբեջանում եղել են փոքրամասնություն և նրանց հարմար չի եղել և դրա համար էլ նրանք ուզում են առանձնանալ, ապա նրանց կարծիքը լսվում է ու ընդունվում։ Իսկ ահա ղարաբաղցի ադրբեջանցիներին, որոնք իրենց հերթին փոքրամասնություն են հանդիսանում՝ ղարաբաղցի հայերի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի շրջանակներում և որոնք կրել են էթնիկական զտում ու  զրկվել են իրենց հայրենիքից, լսվում են որոշակի ձգձգվածությամբ»,- ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարը։

Նրա խոսքով, ադրբեջանցիներն ունեն Ղարաբաղում ապրելու նույն իրավունքները՝ ինչպես հայերը։

«Իհարկե, մեզ այցելում են ԵԱՀԿ-ի նախագահները, մենք պարբերաբար հանդիպումներ ենք անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, մասնակցում ենք հակամարտությանն առնչվող բոլոր համաժողովներին ու կոնֆերանսներին։ Այդ կառույցների ուշադրությանն ենք հասցնում մեր կարծիքը և ժամանակի ընթացքում տեսնում ենք, որ այդ կառույցների կարծիքը փոխվում է, քանի որ նրանց մոտ երևան է գալիս հակամարտության լրիվ պատկերը»,- նշել է Բ. Սաֆարովը։



Читайте также

Оставить комментарий

Комментариев - 1


tkhmar,hin zhamanaknerum duq vor cari vra eik?