«Մենք կփորձենք նորմալ, համատեղ բնակություն ապահովել հայերի հետ»
Հարցազրույց՝ «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի Ադրբեջանական համայնքի» Համակարգող խորհրդի նախագահ Մեհդի Աբդուլլաեւի հետ:
- Ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները՝ կապված ղարաբաղյան հակամարտության լուծման հետ: Հակամարտությունը կլուծվի խաղաղ, թե՞ ռազմական ճանապարհով:
- Անձամբ ես, ինչպես և մեծամասնությունը, կցանկանայի, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, բանակցությունների ճանապարհով: Սակայն ուզում եմ նշել, որ մեր հիմնական աշխատանքը՝ որպես համայնք, կսկսվի հակամարտության լուծումից հետո: Վերադարձի գործընթացը դյուրին չի լինելու: Այդ գործընթացը ուղեկցվելու է նոր լարվածություններով: Անկեղծ ասած` կգտնվեն նաեւ այնպիսիները, ովքեր կկշտամբեն մեզ, այդ մեղադրանքներն արտահայտվում են նաեւ այժմ: Սակայն մենք ամբողջ ուժով կձգտենք վերադառնալ Ղարաբաղ եւ կամա, թե ակամա ապահովել՝ նորմալ համատեղ բնակություն հայերի հետ` հանգիստ պայմաններում:
- Ի՞նչ եք կարծում, զինադադարի դեպքում կլինի արդյոք այն խաղաղությունը, որին սպասում էինք մենք, թե` հայերը:
- Գիտեք, «վատ խաղաղություն» կամ «լավ պատերազմ» չի լինում: Ամեն դեպքում, ղարաբաղյան հակամարտության լուծման մասին խաղաղության պայմանագիրը կլինի այնպիսին, որը կբավարարի մեզ: Դա ասելուն հիմք է տալիս` պետության ղեկավարի վարած նպատակաուղղված քաղաքականությունը:
- Ինչպե՞ս եք գնահատում ամբողջությամբ՝ համայնքի գործունեությունն անցած ժամանակահատվածում, հատկապես համագումարից հետո՝ մեկ տարվա ընթացքում:
- Կարելի է ասել, որ համայնքը հասել է իր հիմնական նպատակին: Նա ստացել է ճանաչում ինչպես մեր հասարակությունում, այնպես էլ` արտերկրներում: Այդ ընթացքում մենք կազմակերպական փուլ ենք ապրել: Անց են կացվել բազմաթիվ հանդիպումներ՝ համայնքի անդամների հետ, ուսումնասիրվել են նրանց խնդիրները: Այդ հարցերի շուրջ կտրվի զեկույց՝ մեր հաջորդ համագումարի ընթացում: Այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի՝ այդ ժամանակահատվածում մեր կողմից կատարված աշխատանքներին տալ հստակ եւ ճիշտ գնահատական: Բայց անհրաժեշտ է նաեւ նշել, որ անցած ժամանակահատվածի ընթացքում, որպես համայնքի ղեկավար՝ Բայրամ Սաֆարովը, ինչպես նաեւ խորհրդի անդամները, ակտիվ գործունեություն են իրականացրել` փորձելով իրենցից կախված ամեն ինչ անել` համաշխարհային հանրությանը հասցնելու՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ճշմարտությունը: