ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՔԱՆԻ ՈՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՄԻ ԱՐԴՅՈՒՆՔ ՉՏՎԵՑԻՆ, ՄԵՆՔ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵՑԻՆՔ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
«Ադրբեջանը օկուպացվել է անկախության առաջին տարիներին».
Այս մասին այսօր՝ Բաքվի VIII գլոբալ ֆորումի շրջանակներում՝ «Նոր աշխարհակարգ COVID-19-ից հետո» հարթակում իր ելույթում ասել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Նախարարը նշել է, որ Ադրբեջանը 30 տարիների ընթացքում եղել է խաղաղ բանակցությունների կողմնակից.
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 4 բանաձև է ընդունել Ադրբեջանի տարածքները օկուպացիայից ազատագրելու վերաբերյալ, սակայն բանաձևերը չեն կատարվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացվող բանակցությունները արդյունք չեն տվել: Մեկ բանաձևը կատարվում է 3 օրում, մյուս բանաձևերը տարիներով չեն կատարվում: Մենք տեսանք, որ խնդիրը չի լուծվում բանակցությունների միջոցով: Դա լիովին խաթարում է ՄԱԿ-ի նկատմամբ վստահությունը: Քանի որ բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին, մենք հակամարտությունը կարգավորեցինք ռազմական ճանապարհով»: